Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականին Ֆութպոլիստները Այցելեցին Թալլինի Հայկական Եկեղեցին

Երէկ՝ չորեքշաբթի, 14 հոկտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին ֆութպոլիստները այցելեցին Էսթոնիոյ մայրաքաղաք՝ Թալլինի մէջ գտնուող հայկական եկեղեցին, այս գծով յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:

Անոնք հոն դիմաւորուեցան հայկական համայնքին ներկայացուցիչներուն, ինչպէս նաեւ Թալլինի Արարատ հայկական ակումբին պատանի ֆութպոլիստներուն կողմէ:

Եկեղեցւոյ մէջ մոմ վառելէ ետք, անոնք յիշատակի լուսանակար մը առին հայկական խաչքարին մօտ:

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )