Թենիս. «Ռոլան-Կարոս»

-Նատալ Տիտղոսակիր՝ 13-րդ Անգամ Ըլլալով
-19 Տարեկան Իկա Սվիաթեքի Իրագործումը

Երէկ՝ կիրակի, իր աւարտին հասաւ Ֆրանսայի թենիսի միջազգային բաց ՝ «Ռոլան-Կարոս»-ի կրան-շլեմ-ի մրցաշարքը, երբ կատարուեցաւ տղոց աւարտականի մրցումը:

2-րդ դասուած սպանացի Ռաֆայէլ Նատալ, 13-րդ անգամ ըլլալով տիրացաւ այս մրցաշարքին տիտղոսին, երբ 6-0, 6-2 եւ 7-5 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց, թիւ 1 դասուած սերպ Նովաք Ճոքովիչի դէմ:

Նշենք, որ այսպիսով Նատալ, իր արհեստավարժ ասպարէզին ընթացքին 20-րդ անգամ ըլլալով տիրացաւ կրան-շլեմ-ի մրցաշարքերու տիտղոսներու:

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցաշարքին աւարտականին, անիկա աւարտեցաւ լեհ Իկա Սվիաթեքի յաղթանակով, որ իր յաղթանակը արձանագրեց 4-րդ դասուած ամերիկացի Սոֆիա Քենինի, 6-4 եւ 6-1 արդիւնքով:

Նշենք, որ 19 տարեկան Սվիաթեք, այսպիսով կարեւոր իրագործում մը կատարեց, որովհետեւ առաջին անգամ ըլլալով էր որ, կրան-շլեմ-ի մը մրցաշարքի տիտղոսակիր կը դառնար:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )