Թենիս. «Ռոլան-Կարոս». Ճոքովիչ Յաղթեց Խաչանովին Եւ Հասաւ Քառորդ Աւարտականին

Ֆրանսայի թենիսի միջազգային բաց մրցաշարքին՝ «Ռոլան-Կարոս»-ի կրան-շլեմ-ի Դ. հանգրուանի մրցումներուն, թիւ 1 դասուած սերպ Նովաք Ճոքովիչ մրցեցաւ ռուսահայ Կարէն Խաչանովի դէմ (դասուած՝ 15-րդ):

Մրցումը, որ տեւեց 2 ժամ 25 վայրկեան, աւարտեցաւ Ճոքովիչի յաղթանակով՝ 6-4, 6-3 եւ 6-3 արդիւնքով:

Այսպիսով Ճոքովիչ ապահովեց առորդ աւարտականին իր տոմսը:

Քառորդ աւարտականին իր տոմսը ապահովեց նաեւ Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան), որ յաղթեց պուլկարացի Կրիկոր Տիմիթրովին:

Աղջկանց Դ. հանգրուանի մրցումներուն, թիւ 1 դասուած ռումանացի Սիմոնա Հալեփ, դուրս մնաց մրցաշարքէն, երբ 6-1 եւ 6-2 արդիւնքով պարտուեցաւ Իկա Սվիաթեքէն (Լեհաստան):

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )