«Լա-Լիկա». Ռէալ Մատրիտ՝ Յաղթական

-Պարսելոնա Չկրցաւ Յաղթել

Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան՝ «Լա-Լիկա«-յի 5-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երկրին գործող ախոյեանը՝ Ռէալ Մատրիտ, 2-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Լեվանթէի դաշտէն: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին՝ պրազիլցի Վինիսիուս Ժունիոր (16-րդ) եւ ֆրանսացի Քարիմ Պենզեմա (90+5-րդ):

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, այժմ Ռէալ, 10 կէտով կը գրաւէ դասաւորման պարագլուխի դիրքը:

Պարսելոնա, որ հիւրընկալեց Սեւիլլային, անոր հետ արձանագրեց՝ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը: Ֆիլիփ Քութինիօ նշանակեց Պարսայի հաւասարութեան կոլը (10-րդ):

Իր կարգին հաւասարութիւն մը արձանագրեց Աթլեթիքօ Մատրիտ, իր հիւրին՝ Վիարէալի հետ (0-0):

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեւանտեի» հետ։ Ֆրանիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթեց 2։0 հաշվով։ Աչքի ընկան հարձակվողներ՝ բրազիլացի Վինիսիուս Ժունիորն ու ֆրանսիացի Քարիմ Բենզեման։

«Ռեալը» 4 խաղից հետո 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Բետիսը» 5 խաղում վաստակել է 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լեւանտե» – «Ռեալ»՝ 0։2 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 16, Քարիմ Բենզեմա, 90+5

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )