Հայկական Ֆութպոլ. Քափարոս Հրապարակեց Հայաստանի Ազգային Հաւաքականին Ընդլայնուած Կազմը

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին գլխաւոր մարզիչ, սպանացի Խուան Քափարոս, նախորդ շաբաթավերջին հրապարակեց հաւաքականին ընդլայնուած կամը, այս գծով յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:

Այս ամսուան ընթացքին, հաւաքականը պիտի կատարէ երեք մրցում, յաջորդաբար մրցելով՝ Ալպանիոյ (7 հոկտեմբեր), Վրաստանի (11 հոկտեմբեր) եւ Էսթոնիոյ (14 հոկտեմբեր) դէմ: Նշենք, որ առաջինը բարեկամական է, մինչ վերջին երկուքը՝ «Ազգերու-Լիկա»-յի մրցաշարքի ծիրին մէջ են:

Այսօր՝ երկուշաբթի, 5 հոկտեմբերին, հաւաքականը կը սկսի իր նախապատրաստութեան՝ ֆետերասիոնըն ֆութպոլի ակադեմիային մէջ:
Վերոնշեալ երեք մրցումներուն նախապատրաստուելու համար, Քափարոս հրապարակեց իր ընդլայնուած կազմը, որուն մաս կը կազմեն հետեւեալ 30 ֆութպոլիստները.

Բերդապահներ. Դաւիթ Եուրչենքօ (Շախտիոր, Ղազախստան), Անաթոլի Այվազով, Արսէն Բեգլարեան (Ուրարտու), Սեւակ Ասլանեան (Փիւնիկ)

Յետսապահներ. Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Քայրաթ, Ղազախստան), Արման Յովհաննիսեան (Թոփոլ, Ղազախստան), Վարազդատ Հարոյեան (առանց ակումբի), Անտրէ Չալըշըր (Կէօթըպորկ, Շուէտ), Սերոբ Գրիգորեան (Փիւնիկ), Հայկ Իշխանեան (Գանձասար-Կապան), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Անդրանիկ Ոսկանեան (Վան), Ալիք Առաքելեան (Փիւնիկ)

Միջնապահներ. Էդգար Բաբայեան (Հոպրօ, Դանիա), Հենրիխ Մխիթարեան (Ա. Էս. Ռոմա, Իտալիա), Գէորգ Ղազարեան («ԱԷԼ»-Լիմասոլ, Կիպրոս), Արշակ Քորեան (Խիմքի, Ռուսիա), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Գեղամ Ղադիմեան (Նեման, Պիելոռուսիա), Տիգրան Բարսեղեան (Ասթանա, Ղազախստան), Վահան Բիչախչեան (Ժիլինա, Սլովաքիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Անկուլօ Վպէյմար (Գանձասար-Կապան), Արթուր Գրիգորեան (Փիւնիկ), Սոլոմոն Ուտօ, Կարէն Մուրատեան (Արարատ), Եուրի Գարեգինեան, Բենիկ Յովհաննիսեան (Նոա):

Յառաջապահներ. Ալեքսանտր Կարապետեան (Թամփով, Ռուսիա):

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)