Թենիս. «Ռոլան-Կարոս»

-Վիրաւոր Սերենա Մրցաշարքը Չկրցաւ շարունակել
-Նատալ Ապահովեց Գ. Հանգրուանին Իր Տոմսը

Ֆրանսայի մէջ տեղի ունեցող թենիսի «Ռոլան-Կարոս»-ի կրան-շլեմ-ի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, 39 տարեկան ամերիկացի Սերենա Ուիլիամս, որ դասուած է 6-րդ, վիրաւոր ըլլալուն պատճառով, չկրցաւ մրցաշարքը շարունակել եւ բնականաբար դուրս մնաց անկէ: Նշենք, որ ան սկզբունքով պիտի մրցէր պուլկարացի Ցվեթանա Փիրոնքովայի դէմ (33 տարեկան):

12 անգամ այս մրցաշարքին տիտղոսին տիրացած սպանացի Ռաֆայէլ Նատալ (դասուած՝ 2-րդ), ապահովեց Գ. հանգրուանին իր տոմսը, երբ Բ. հանգրուանին գծով իր կատարած մրցումին, 6-1, 6-0 եւ 6-3 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց ամերիկացի Մաքքենզի Մաքտոնալտծին: Անոնց միջեւ այս մրցումը տեւեց՝ 1 ժամ 42 վայրկեան:

Գ. հանգրուանին, Նատալ իր դէմ պիտի ունենայ իտալացի Շթեֆանօ Թրավակլիան, որ իր յաղթանակը արձանագրեց ճափոնցի Քէյ Նիշիքորիի դէմ:

Բ. հանգրուանի մրցումներուն յաղթանակներ արձանագրեցին նաեւ՝ Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա, 6-րդ), Տոմինիք Թիեմ (Աւստրիա, 3-րդ), Սթանիսլաւ Վավրինքա (Զուիցերիա, 16-րդ), Սիմոնա Հալեփ (Ռումանիա, թիւ 1), Մարիա Սաքքարի (Յունաստան, 20-րդ), Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա, 3-րդ) եւ ուրիշներ:

Նշենք, որ մրցաշարքին մրցանակային հիմնադրամը կը կազմէ 38 միլիոն եւրօ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )