Անգլիական Ֆութպոլ. Օպամեյանկ Նոր Պայմանագրութիւն Մը Կնքեց Արսենալի Հետ

Արսենալի խմբապետ՝ Փիեր-Էմերիք Օպամեյանկ, նոր՝ երեք տարուան պայմանագրութիւն մը կնքեց իր կազմին հետ, այս գծով յայտնեց լոնտոնեան ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

2018-ին Արսենալի միացած կապոնցի միջազգային յառաջապահը,Արսենալի մարզաշապիկով կատարած է 111 մրցում, նշանակելով 72 կոլ եւ մեծապէս օգտակար դարձած իր կազմին, որ տիրանայ Անգլիոյ բաժակի եւ գերբաժակի մրցաշարքերուն տիտղոսներուն:

Նշենք, որ Օպամեյանկով հետաքրքրուած էին շարք մը ակումբներ, բայց ան որոշեց ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը շարունակել Արսենալի հետ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )