Հայկական Ֆութպոլ. Հայաստանի 19 Տարեկանէն Վար Հավաքականը Սկսաւ Իր Մարզական Հավաքին

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութենէն կը տեղեկանանք, որ երէկ, Հայաստանի 19 տարեկանէն վար հավաքականը սկսաւ իր մարզական հավաքին, ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ:

Հաւաքականին գլխաւոր մարզիչ՝ Արթուր Ոսկանեան, այս հաւաքին համար նկատի առաւ 23 ֆութպոլիստներ, որպէսզի անոնք, յառաջիկային տեղի ունենալիք պաշտօնական մրցումներուն համար պատրաստ ըլլան:

Այս մարզական հավաքին վերջին օրը՝վաղը 30 յուլիսին, Հայաստանի 19 տարեկանէն վար հավաքականը բարեկամական մրցում մը պիտի կատարէ Նոա ակումբին դէմ:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )