Հայկական Ֆութպոլ. Արարատ Արմենիա-Նոա Մրցումը՝ 9 Օգոստոսին

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութենէն կը տեղեկանանք, որ յառաջիկայ 9 օգոստոսին տեղի պիտի ունենայ Յակոբ Տոնոյեանի անուան Հայաստանի ֆութպոլի գերբաժակի մրցաշարքին՝ Արարատ Արմենիա-Նոա մրցումը:

Նշենք, որ Արարատ Արմենիա Հայաստանի ախոյեանն է, իսկ Նոա՝ Հայաստանի բաժակակիրը:

Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մարզադաշտին վրայ, պիտի սկսի ժամը 19։00-ին՝ Երեւանի ժամանակացոյցով: Այս հանդիպումը պիտի կատարուի առանց հանդիսատեսներու:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )