Հայկական Ֆութպոլ. 19 Տարեկանէն Վար Հաւաքականը Մարզական Հավաք Պիտի Կատարէ

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութենէն կը տեղեկանանք, որ Հայաստանի 19 տարեկանէն վար հաւաքականը, յառաջիկայ 28-30 յուլիսին մարզական հավաք մը պիտի կատարէ ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ:

Այս հաւաքին վերջին օրը՝ 30 յուլիսին, հաւաքականը բարեկամական մրցում մը պիտի կատարէ Նոա ակումբին դէմ:

Մրցումին ազդանշանը պիտի տրուի ժամը 11։00-ին՝ Երեւանի ժամանակացոյցով:

Նշենք, որ հաւաքականին գլխաւոր մարզիչն է՝ Արթուր Ոսկանեան:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )