ՆՐԱՆՔ ՆՈՅՆՊԷՍ ՀԱՅ ԵՆ

«Նաթիւր մօրթ», գործ՝ Զաքար Զաքարեանի

– Սկունդեր Պողօսեանը համարւում է ափրիկեան ժամանակակից գեղանկարչութեան հիմնադիրը: Նա այն միակ եթովպիացին է, ում նկարները մինչ օրս ցուցադրւում են Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգների Ժամանակակից թանգարաններում:

– Նկարիչ Արա Սոներ Հանըմեանը 1964-ին Փարիզի միջազգային ցուցահանդէսում ներկայացրել է Թուրքիան եւ շահել   թատերական ձեւաւորման բնագաւառի առաջին մրցանակը:

– Հասարակական  գործիչ Գրիգոր Աղաթոնը  եղել է Կ. Պոլսի Հայոց բարեգործական ընկերութեան (1860թ. սեպտեմբեր) հիմնադիրներից: Ղեկավարել է Թուրքիայի փոստահեռագրական վարչութիւնը, իսկ 1867-ին նշանակուել է  հասարակական շինութիւնների նախարար:

– Երգիչ Յակոբ Թոփուզը 1959-60 թուականներին եղել է Պոլսի քաղաքապետարանի օփերայի գլխաւոր թենորը:

– Յօրինող  Գրիգոր Գալաֆայեանը (Միացեալ Նահանգներ) 1910-ին գրել է Օսմանեան «Ազատութիւն» քայլերգը: Տեղափոխուելով Միացեալ Նահանգներ` գրել է մեծ տարածում ստացած «Օ՜, Ամերիկա» երգը:

– Մետալագործ Ակոբ Ակոբովը  ստեղծել է Ճոն Քենետիի (1964) մետալը, ինչպէս նաեւ` Նոր Օրլեանի 250-ամեակին (1968), Կոմիտասի ծննդեան 100-ամեակին (1969) նուիրուած մետալներ:

– Ռումանիոյ 1953-1977 թուականների օրհներգի երաժշտութիւնը գրել է հայազգի Մաթէյ Սոկորը:

– 1686 թուականին թուրքական լծից Հունգարիայի հնագոյն քաղաքի` Պուտայի ազատագրման կռիւներում աչքի է ընկել հայ դերձակ Գաբրիէլ Թոխաթեցին, որը մարտի վճռական պահին պայթեցրել է թուրքերի վառօդի պահեստը:

– Պետական գործիչ Ալթուն Տիւրին, նոյն ինքը` Արիստակէս Ալթունեանը, եղել է Եգիպտոսի Մոհամետ Ալի փաշայի քարտուղարը, ստացել Տիւրի (մարգարիտ) անունը: Նա եղել է  «Մասըր» (Եգիպտոս) թերթի խմբագիր, այնուհետեւ` Եգիպտոսի արտաքին գործերի նախարար` Պ. Եուսուֆեանի խորհրդականը: Դիւանագիտական աշխատանք է կատարել Եւրոպայում, նամակագրական կապ է ունեցել Ֆրանսայի Լուի Ֆիլիփ արքայի հետ: Ծաւալել է հայանպաստ գործունեութիւն, կատարել է թարգմանութիւններ` ֆրանսերէնից հայերէն:

– Ճարտարապետ Սուրէն Փիլաւեանը (1910-1988, Տիթրոյթ, Միացեալ Նահանգներ) նախագծել է Նիւ Եորքի Միջազգային տօնավաճառի ընդհանուր յատակագիծն ու կառոյցները, Տիթրոյթի «Ուէյն» համալսարանի շէնքը, Սենթ Քլեմանս թաղամասի եկեղեցին: 1936-ին Թեհրանի սակարանի շէնքի նախագծի համար նա արժանացել է առաջին մրցանակին:

– Ճոն Լենընի մասին գրուած առաջին գիրքը (1980), որ լույս է տեսել «Պիթլզի» առասպելական երգիչ Ճոն Լենընի մահից հետո, գրել է գրող Հարի Յարութիւնեանը: Այն կոչւում է «Ճոն Լենընի պատմութիւնը»:

– Լեզուաբան, թարգմանիչ Ալեքս Ճորճ Թումանեանը 1961-ից աշխատել է Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութիւնում, եղել է պետական պաշտպանութեան քարտուղար Ռոճերսի, ապա` Միացեալ Նահանգների նախագահ Ռիչըրտ Նիքսընի անձնական թարգմանիչը: Եղել է ՄԱԿ-ի 17 քաղաքական մեկնաբաններից մէկը:

– Քանդակագործուհի Նուարդ Զարեանը (գրող Կոստան Զարեանի դուստրը) Հռոմի կենտրոնական կայարանի շէնքի խճանկարի համար արժանացել է համաիտալական առաջին մրցանակի:

– Զանզիպարի (1964) եւ Սոմալիի (1972) պետական օրհներգերի հեղինակը հայազգի Կարէն Խաչատրեանն է:

– Հայ ճանապարհորդ Յովհաննէս Աղթամարցին առաջինն է պարզել, որ Կապոյտ Նեղոսը սկիզբ է առնում Թանա լճից:

– Ծնունդով այնթապցի Յարութիւն Սիմոնեանը թափառական կեանք ապրելով եւ վերջապէս հանգրուանելով Զուիցերիայում, գնել է ժամացոյցի գործարան եւ կարճ ժամանակում այնքան է բարգաւաճել, որ ստացել է «Ժամացոյցների արքայ» պատուաւոր տիտղոսը:

– Նկարիչ Զաքար Զաքարեանն այն եզակի արուեստագէտներից էր, որի կտաւն իր կենդանութեան օրօք տեղ գտաւ Լուվրին կից Լիւքսեմպուրկեան թանգարանում: Հայ նկարիչը 1900 թուականի Գեղարուեստի համաշխարհային ցուցահանդէսում արժանացել է ոսկէ մետալի:

– Փօլ Իգնատիոսը (իսկական անունը` Պօղոս Իգնատոսեան) 1967-69թթ. եղել է Միացեալ Նահանգների նաւատորմի քարտուղար, ռազմածովային ուժերի նախարար: Նա նշանակուել է Միացեալ Նահանգների պաշտպանութեան գլխաւոր սպայակոյտի պետ, ապա` Միացեալ Նահանգների նախագահի խորհրդական: Նախագծել է «F-111» ինքաթիռը: Մինչեւ 1995 թուականը (մինչեւ թոշակի անցնելը) զբաղեցրել է «Ուաշինկթըն փոստ» լրագրային ընկերութեան նախագահի պաշտօնը: 1992 թուականին Իգնատիոսն այցելել է Հայաստան:

– 14-րդ դարի հայ մաթեմատիկոս Նիկողայոս Արտաւազդը, որն աշխատում էր բիւզանդական կայսերական պալատում եւ կրում էր Ռապտա (գաւազանակիր) մականունը, գրել է մաթեմատիկական երկու աշխատութիւն: Նրա շնորհիւ մեզ է հասել ձեռքի մատների միջոցով 1-ից 9999 թուերը ներկայացնելու եղանակը:

– Թիֆլիսի համալսարանի առաջին նախագահը եղել է հայազգի քիմիկոս, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութեան Գիտութիւնների ակադեմիայի թղթակից անդամ Պեոտր Մելիքովը (որ ստորագրել է Մելիքիշվիլի):

– Հայերը ռուսներից, ամերիկացիներից, չինացիներից եւ անգլիացիներից յետոյ 5-րդ ժողովուրդն են, որ արձակել են երկրի արհեստական արբանեակ: Դա իրականացրել է Պէյրութի Հայկազեան համալսարանի դասախօս Մանուկ Մանուկեանը` 1960-ական թուականներին:

– Եգիպտոսում յայտնի էր 13-րդ դարի հայազգի շինարար-ճարտարապետ Պահատ Կարակուշը, որը կառուցել է Կիզէի կամուրջը, Գահիրէի Լեռնաբերդը, հասարակական շէնքեր:ուելով Միացեալ Նահանգներ` գրել է մեծ տարածում ստացած «Օ՜, Ամերիկա» երգը:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share This Article
CATEGORIES