Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 29-րդ հանգրուանի մրցումներուն, Լիվըրփուլ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-1 արդիւնքով յաղթելով Պուրնըմաութին (18-րդ):
Մոհամետ Սալահ (25-րդ) եւ Սատիօ Մանէ (33-րդ) նշանակեցին Լիվըրփուլի կոլերը:
Մանչեսթըր քաղաքի տերպիի մրցումին, որ տեղի ունեցաւ «Օլտ Թրեֆորտ»-ի մէջ, իրարու դէմ ճակատեցան Եունայթըտ եւ Սիթի:
Մրցումը աւարտեցաւ 2-0 արդիւնքով` ի նպաստ Եունայթըտի:
Էնթընի Մարթիալ նշանակեց Եունայթըտի առաջին կոլը (30-րդ), իսկ Սքոթ Մաքթոմինայ` երկրորդը (90-րդ):
Արսենալ յաղթեց Ուեսթ Համին (1-0), մինչ Չելսի` Էվըրթընին (4-0):
Այժմ Լիվըրփուլ 25 կէտով կը գերազանցէ Սիթին: