ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԺՈՂՈՎ
By adminx - Fri Jan 06, 7:34 am
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին ընթացքին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտնեց, որ Արաբական Միացեալ Էմիրութիւններու ֆետերասիոնէն տեղեկացած է, որ յառաջիկայ 29 փետրուար 2012-ին, Լիբանանի դէմ տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի Գ. հանգրուանի մրցումին վայրը Այն քաղաքին փոխարէն պիտի ըլլայ Ապու Տապիի Ուահտէ դաշտը` յետմիջօրէի ժամը 5:30-ին:
Յառաջիկայ 22 յունուարին Իրաքի դէմ տեղի ունենալիք ֆութպոլի բարեկամական մրցումին վայրը կրած է փոփոխութիւն եւ անիկա փոխան Թրիփոլիի տեղի պիտի ունենայ Սայտայի մէջ` յետմիջօրէի ժամը 5:30-ին:
Ինչ կը վերաբերի յառաջիկայ 17 յունուարին Փղոսկրեայ Ափունքին դէմ տեղի ունենալիք բարեկամական մրցումին, անիկա չեղեալ նկատուեցաւ:
Ժողովին ընթացքին ֆետերասիոնը վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Անիկա հրապարակեց նաեւ Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանի մրցումներուն թուականները եւ դաշտերուն վայրերը (տեսնել` ստորեւ):
Թէեւ ֆետերասիոնի այս ժողովին կախակայուեցան շարք մը մարզիկներ, սակայն անոնց կախակայումը եղաւ միայն մէկական մրցումով:
Անոնց կարգին էր ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբի մարզիկ Յարութ Սարգիս, որ Նըժմէ Սահրայի դէմ տեղի ունեցած մրցումին կարմիր քարտ մը ստացած էր:
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ՀՄԸՄ-ի կատարելիք մրցումին, անոր մրցակիցը պիտի ըլլայ Թատամոն Պէյրութ: Մրցումը տեղի պիտի ունենայ կիրակի, 8 յունուարին, յետմիջօրէի ժամը 2:15-ին, Պէյրութի քաղաքապետութեան պատկանող Հըրժ դաշտին վրայ:
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| (ՈՒՐԲԱԹ, 6 ՅՈՒՆՈՒԱՐ) | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահլի Սայտա – Շապապ Սահել | 2:15 | Սայտա |
| (ՇԱԲԱԹ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ) | ||
| Մապարրա – Ահտ | 5:30 | Սայտա |
| (ԿԻՐԱԿԻ, 8 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Ռասինկ – Սաֆա | 2:15 | Ժունիէ |
| Թրիփոլի – Անսար | 2:15 | Թրիփոլի |
| Սալամ Սուր – Թատամոն Սուր | 2:15 | Սուր |
| Նըժմէ – Ախա Ահլի Ալէյ | 5:30 | Սայտա |
| Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| (ՈՒՐԲԱԹ, 6 ՅՈՒՆՈՒԱՐ) | ||
| Շապապ Թրիփոլի – Մաուատտէ Թրիփոլի | 2:15 | Թրիփոլի |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Նապաթիէ | 2:15 | Սուր |
| Ֆաժըր Արապսալիմ – Շապապ Ղազիէ | 2:15 | Արապսալիմ |
| (ՇԱԲԱԹ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ) | ||
| ՀՄՄ – Իրշատ | 2:15 | Պուրճ Համուտ |
| (ԿԻՐԱԿԻ, 8 ՅՈՒՆՈՒԱՐ) | ||
| Սալամ Զղորթա – Սաժես | 2:15 | Զղորթա |
| Նահտա Պար Էլիաս – Իժթիմահի | 2:15 | Խիարա |
| ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. 1-16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| (ՈՒՐԲԱԹ, 13 ՅՈՒՆՈՒԱՐ) | ||
| Նըժմէ – Խըյուլ | 1:45 | Պուրճ Համուտ |
| Շապապ Սահել – Շապապ Ղազիէ | 1:45 | Պհամտուն |
| Ահլի Սայտա – ՀՄՄ | 1:45 | Սաֆա |
| Ռասինկ – Ախա Ահլի Ալէյ | 1:45 | Պէյրութ |
| Սաֆա – Թրիփոլի | 1:45 | Ժունիէ |
| Մապարրա – Ահտ | 1:45 | Սայտա |
| (ՇԱԲԱԹ, 14 ՅՈՒՆՈՒԱՐ) | ||
| Թատամոն Սուր – Իրշատ | 1:45 | Սայտա |
| (ԿԻՐԱԿԻ, 15 ՅՈՒՆՈՒԱՐ) | ||
| Անսար – Սալամ Սուր | 1:45 | Սայտա |





