Հայաստանի ֆութսալի ազգային հաւաքականը պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով Հայաստանի մէջ բարեկամական մրցում կատարեց:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտնեց, որ հայրենի կազմը, որ մրցեցաւ Մոլտովայի դէմ, յաղթանակ արձանագրեց 3-2 արդիւնքով:
«Եու. Է. Էֆ. Ա.»-ի Եւրօ-2022-ի զտումի մրցաշարքի նախօրեակին, Հայաստանի ազգային հաւաքականը 10-19 յունուարին մարզահաւաք կը կատարէ ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ: