Սատիօ Մանէ` Ափրիկէի 2019 Թուականի Լաւագոյն Ֆութպոլիստ

Սենեկալի ֆութպոլի ազգային խումբի եւ անգլիական Լիվըրփուլի յառաջապահ Սատիօ Մանէ ընտրուեցաւ Ափրիկէի 2019 թուականի լաւագոյն ֆութպոլիստը:

27 տարեկան Մանէ իր ապահոված աւելի շատ քուէներով գերազանցեց եգիպտացի Մոհամետ Սալահը (Լիվըրփուլ) եւ ալճերիացի Ռիատ Մահրեզը (Մանչեսթըր Սիթի):

Ափրիկէի լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստը ճանչցուեցաւ Պորուսիա Տորթմունտի եւ Մարոքի ֆութպոլի ազգային խումբի յետսապահ Աշրաֆ Հաքիմի:

2017-ին եւ 2018-ին այս տիտղոսին տիրացած Սալահ բացակայեցաւ այս մրցանակաբաշխութենէն:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )