Հայկական լրատուամիջոցներ յայտնեցին, որ Հայաստանի ֆութպոլի ազգային խումբի նախկին միջնապահ Մարքոս Փիցելլի առաջարկներ ստացած է քանի մը ակումբներէ:
35 տարեկան ֆութպոլիստը շատ մօտ է ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը շարունակելու Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն:
Փիցելլի, որ նախորդ ամիս հեռացաւ Աքթոպէէն (Ղազախստան) եւ այժմ ազատ ֆութպոլիստի կարգավիճակ ունի, շատ հաւանաբար, միանայ Արարատ Արմենիայի: