«Ֆորմիւլա-1». Չարլզ Լեքլերքի Երկրորդ Յաջորդական Յաղթանակը

Չարլզ Լեքլերք (կեդրոնը)

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ «Ֆորմիւլա-1»-ի 2019-ի աշխարհի ախոյեանութեան Իտալիոյ կրան փրին` Մոնզայի վազքուղիին վրայ:

«Ֆեռարի»-ի վարորդ Չարլզ Լեքլերք (Լեհաստան), որ այս կրան փրիէն շաբաթ մը առաջ տիրացած էր Պելճիքայի կրան փրիին, անգամ մը եւս գրաւեց առաջին դիրքը, երբ ապահովեց յաւելեալ 25 կէտ` արձանագրելով 1 ժամ 15՛26՛՛ արդիւնք մը: Երկրորդ դիրքը գրաւեց ֆինլանտացի Վալթերի Պոթթաս («Մերսետես»), իսկ երրորդ դիրքը` «Մերսետես»-ի երկրորդ վարորդ անգլիացի Լուիս Հեմիլթըն:

Յաջորդ կրան փրին տեղի կ՛ունենայ 22 սեպտեմբերին, Սինկափուրի մէջ:

Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորման պատկերը.

Կէտ
1.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա, «Մերսետես»)284
2.- Վալթերի Պոթթաս (Ֆինլանտա, «Մերսետես»)221
3.- Մաքս Վերսթափեն (Հոլանտա, «Ռետ-պուլ»185
4.- Չարլզ Լեքլերք (Լեհաստան, «Ֆեռարի»)182
5.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա, «Ֆեռարի»)169

Խումբերու Դասաւորում.-

ԿէտՅաղթանակՓոտիում 
1.- «Մերսետես»5051023
2.- «Ֆեռարի»351213
3.- «Ռետ պուլ»2662  5
4.- «Մաքլարըն»830  0
5.- «Ռընօ»650  0

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)