Եւրօ-2020. Հայաստանի Ազգային Հաւաքականի Կազմը` Իտալիոյ Եւ Պոսնիոյ Դէմ Կատարուելիք Մրցումներուն

5 եւ 8 սեպտեմբերին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը կը կատարէ Եւրօ-2020-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքի իր հինգերորդ եւ վեցերորդ մրցումները` յաջորդաբար մրցելով Իտալիոյ եւ Պոսնիոյ դէմ: Այս երկու մրցումներն ալ տեղի պիտի ունենան Երեւանի մէջ:

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքին համաձայն, հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանց հրաւիրած է հետեւեալ 25 ֆութպոլիստները.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արամ Հայրապետեան, Անաթոլի Այվազով (Ուրարտու), Արման Մելիքսէթեան (Նոա), Արսէն Բեգլարեան (Տնեփր, Պիելոռուսիա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Տարօն Ոսկանեան, Հայկ Իշխանեան (Ալաշկերտ), Արման Յովհաննիսեան (Գանձասար-Կապան), Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Յովհաննէս Համբարձումեան (Էնոսիս Փարալիմփի, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Ժեթիսու, Ղազախստան), Անտրէ Չալըշըր (Կէօթըպորկ, Շուէտ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Արմէն Համբարձումեան, Պետրոս Աւետիսեան (Արարատ-Արմենիա), Արտակ Եդիգարեան, Կարլեն Մկրտչեան, Էրիկ Վարդանեան (Փիւնիկ), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Ռումեան Յովսէփեան (Արտա, Պուլկարիա), Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Գէորգ Ղազարեան («Ա. Է. Լ.», Կիպրոս), Էտկար Բաբայեան (Հոպրօ, Դանիա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Միրանեան (Փիւնիկ), Տիգրան Բարսեղեան (Քայսար, Ղազախստան), Սարգիս Ադամեան (Հոֆընհայմ, Գերմանիա), Ալեքսանտր Կարապետեան (Սոչի, Ռուսիա):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)