«Չեմփիընզ Լիկ». Խմբակներու Հանգրուանի Վիճակաձգութեան Արդիւնքները

Երէկ` հինգշաբթի, 29 օգոստոսին, Մոնաքոյի մէջ (Ֆրանսա) տեղի ունեցաւ 2019-2020 տարեշրջանի «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի խմբակներու հանգրուանին վիճակաձգութիւնը:

32 խումբերը բաժնուեցան 8 խմբակի:

Ստորեւ` վիճակաձգութեան արդիւնքները.

Ա. ԽՄԲԱԿ.- Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա), Ռէալ Մատրիտ (Սպանիա), Ֆ. Ք. Պրիւժ (Պելճիքա) եւ Կալաթասարայ (Թուրքիա):

Բ. ԽՄԲԱԿ.- Պայէրն Միւնիխ (Գերմանիա), Թոթենհամ (Անգլիա), Օլիմփիաքաս (Յունաստան), «Կարմիր Աստղ» Պելկրատ (Սերպիա):

Գ. ԽՄԲԱԿ.- Մանչեսթըր Սիթի (Անգլիա), Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա), Տինամօ Զաղրեպ (Խրուաթիա) եւ Աթալանթա (Իտալիա):

Դ. ԽՄԲԱԿ.- Եուվենթուս (Իտալիա), Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա), Պայէր Լեւերքուզըն (Գերմանիա), Լոքոմոթիւ Մոսկուա (Ռուսիա):

Ե. ԽՄԲԱԿ.- Լիվըրփուլ (Անգլիա), Նափոլի (Իտալիա), Սալզպուրկ (Աւստրիա), Կենք (Պելճիքա):

Զ. ԽՄԲԱԿ.- Պարսելոնա (Սպանիա), Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա), Ինթեր Միլան (Իտալիա), Սլաւիա Փրակա (Չեխիա):

Է. ԽՄԲԱԿ.- Զենիթ Ս. Փեթերսպուրկ (Ռուսիա), Պենֆիքա (Փորթուգալ), Լիոն (Ֆրանսա), Լայփցիկ (Գերմանիա):

Ը. ԽՄԲԱԿ.- Չելսի (Անգլիա), Այաքս Ամսթերտամ (Հոլանտա), Վալենսիա (Սպանիա), Լիլ (Ֆրանսա):

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)