Լիոնել Մեսսի Անունով Նորելուկ Ֆութպոլիստ Մը Միացաւ Նորվեկիական Եունքորան Ակումբին

Նորվեկիական Եունքորան ակումբը, որ հանդէս կու գայ Գ. դասակարգին մէջ, յայտարարեց, որ իր կազմին միացուցած է Լիոնել Մեսսի անունը կրող նորելուկ ֆութպոլիստ մը:

16 տարեկան ֆութպոլիստը նախապէս ունեցած է Տանիել Արէ Քնութսըն անունը, բայց ան ապագային իր անունը փոխած է Լիոնել Մեսսիի` տպաւորուած ըլլալով միջազգային նշանաւոր ֆութպոլիստին խաղարկութենէն:

Ակումբի թեքնիք տնօրէն Ռունար Պօ Էրիքսըն յայտնեց, որ ան շուտով պիտի դառնայ խումբին հիմնական կազմին մարզիկներէն մէկը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )