Եւրօ-2020. Արտասահմանի Մէջ Հանդէս Եկող 13 Ֆութպոլիստներ Հրաւիրուեցան Հայաստանի Ազգային Հաւաքական

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանց հրապարակեց արտասահմանի մէջ հանդէս եկող 13 ֆութպոլիստներու անունները, որոնք Եւրօ-2020-ի զտումի մրցաշարքին գծով տեղի ունենալիք յառաջիկայ մրցումներուն նախապատրաստական հաւաքին մասնակցելու հրաւէր ստացան:

5 եւ 8 սեպտեմբերին Հայաստան յաջորդաբար պիտի մրցի Իտալիոյ եւ Պոսնիոյ դէմ:

Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան մասնակցող ֆութպոլիստներուն անունները եւ վերջնական ցանկը պիտի հրապարակուին աւելի ուշ:

Ստորեւ` այդ 13 ֆութպոլիստները.

Արսէն Բեգլարեան (Տնեփր, Պիելոռուսիա), Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Անտրէ Քալիսիր (Կէօթըպորկ, Շուէտ), Կամօ Յովհաննիսեան (ժեթիսու, Ղազախստան), Յովհաննէս Համբարձումեան (Էնոսիս Փարալիմփի, Կիպրոս), Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Գէորգ Ղազարեան (Ա. Ե. Լ. Կիպրոս), Ռումեան Յովսէփեան (Արտա, Պուլկարիա), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Սարգիս Ադամեան (Հոֆընհայմ, Գերմանիա), Տիգրան Բարսեղեան (Քայսար, Ղազախստան), Էտկար Բաբայեան (Հոպրօ, Դանիա) եւ Ալեքսանտր Կարապետեան (Սոչի, Ռուսիա):

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )