Թեքուանտօ. Լիբանանի Ֆետերասիոնին Նախագահը Այցելեց Անուար Ակումբ

Լիբանանի թեքուանտոյի ֆետերասիոնի նախագահ Հապիպ Զարիֆէ, որ ձեռնարկած է Լիբանանի մէջ գտնուող թեքուանտոյի բոլոր ակումբները այցելել, յատուկ այցելութիւն մը տուաւ Անուար ակումբ:

Ան հրաւէր ուղղեց ակումբին ղեկավարութեան, որ անոր աշակերտները մասնակցին Պէյրութ-2019-ի թեքուանտոյի ախոյեանութեան, որ տեղի պիտի ունենայ 6-8 սեպտեմբերին, «Նուհատ Նաուֆալ» մարզահամալիրին մէջ (Զուք Միքայէլ)` հովանաւորութեամբ Լիբանանի հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի:

Լիբանան երկրորդ անգամ ըլլալով կը հիւրընկալէ միջազգային այս մրցաշարքը (առաջինը` նախորդ տարի):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )