«Եւրոպայի Լիկա». Հայկական 3 Խումբեր Այսօր Մրցում Ունին Կատարելիք

«Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքի 2019-2020 տարեշրջանը կը սկսի այսօր, երբ տեղի կ՛ունենան զտումի Ա. հանգրուանի երթի բազմաթիւ մրցումներ:

Այսօր մրցումներ ունին կատարելիք նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչները:

Ժամը 16:30-ին (բոլոր ժամերն ալ` Պէյրութի ժամանակացոյցով) Փիւնիկ Երեւան կը հիւրընկալէ Շքուփին (Մակեդոնիան), ժամը 18:00-ին Ալաշկերտ կը հիւրընկալէ Մակեդոնիան (Մակեդոնիա), իսկ ժամը 21:30-ին Բանանց հիւրը պիտի ըլլայ Սուքարիքիի (Սերպիա):

Կ՛ակնկալուի, որ հայկական երեք խումբերն ալ մրցաշարքը սկսին տպաւորիչ յաղթանակներով:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)