Լեհաստանի Ֆութպոլի Ֆետերասիոնին Նախկին Նախագահը Կ՛աշխատի Հայաստանի Ֆութպոլի Ֆետերասիոնին Մէջ

Լեհաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախկին նախագահ եւ իրաւարար, 66 տարեկան Միհալ Լիսթքեւիչ պիտի վարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի իրաւարարներու յանձնախումբի նախագահի պաշտօնը, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քատուղարութիւնը:

Ան իրաւարարի իր արհեստավարժ ասպարէզին սկսած է 1973-ին, իսկ 1983-ին սկսած է սուլել միջազգային մրցումներ:

Ան 1999-էն 2008 եղած է Լեհաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ, իսկ 2016-էն 2018` Չեխիոյ ֆութպոլի ֆետերասիոնի իրաւարարներու յանձնախումբի նախագահ:

Ան այժմ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի պատուիրակ է:

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի իրաւարարներու յանձնախումբի նախկին նախագահ Կարէն Նալբանդեան, անձնական պատճառներով ներկայացուց իր հրաժարականը:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )