Թենիս. Ուիմպըլտըն. Աղջկանց Կիսաւարտականի Զոյգերը Յստակացան

Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցած աղջկանց քառորդ աւարտականի մրցումներուն լոյսին տակ յստակացան կիսաւարտականի զոյգերը:

Չեխ Պարպորա Սթրիքովա, որ յաղթեց անգլիացի Եոհաննա Քոնթային (7-6 եւ 6-1), կիսաւարտականին իր դէմ կ՛ունենայ ամերիկացի Սերենա Ուիլիըմսը, որ մրցաշարքէն դուրս ձգեց իր ազգակից` Էլիսոն Ռիսքէն` արձանագրելով 6-4, 4-6 եւ 6-3 արդիւնքով յաղթանակ մը:

Կիսաւարտականի երկրորդ զոյգը կազմեցին Սիմոնա Հալեփ (Ռումանիա) եւ ուքրանացի Էլինա Սվիթոլինա:

Առաջինը իր յաղթանակը արձանագրեց Սհուայ Զհանկի դէմ (Չինաստան, 7-6 եւ 6-1), իսկ երկրորդը` չեխ Քարոլինա Մուշովայի դէմ (7-5 եւ 6-4):

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )