Ճատրակ. Զաղրեպի Մրցաշարք. Այսօր Տեղի Կ՛ունենան 7-րդ Հանգրուանի Մրցումները

Խրուաթիոյ մայրաքաղաք Զաղրեպի մէջ տեղի ունեցող «Կրանտ-չես-թուր»-ի ճատրակի միջազգային մրցաշարքի 6-րդ հանգրուանի ճակատումներուն, հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան ճերմակ քարերով յաղթանակ մը արձանագրեց ռուս Սերկէյ Քարժաքինի դէմ` 55-րդ շարժումին:

Հայկական ճատրակի յառաջատարը այժմ 3,5 կէտով կը բաժնէ 4-6-րդ դիրքերը:

Այսօր` չորեքշաբթի, 3 յուլիսին, 7-րդ հանգրուանին, Արոնեան սեւ քարերով կը մրցի ամերիկացի Հիքարու Նաքամուրայի դէմ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )