Թենիս. Ուիմպըլտընի Մրցաշարք

– Կարէն Խաչանովի Յաղթական Մեկնարկը
– Մոնֆիս, Ցիցիփաս, Զվերեւ, Կարսիա,
Օսաքա Եւ Ուրիշներ Դուրս Մնացին

Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, Ռուսիոյ դրօշին տակ հանդէս եկող հայազգի Կարէն Խաչանով (10-րդ) ունեցաւ յաղթական մեկնարկ մը, երբ Ա. հանգրուանին իր կատարած մրցումին 7-6, 6-4 եւ 7-5 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Սուն Ուու Քուոնի դէմ (Հարաւային Քորէա): Անոնց միջեւ այս մրցումը տեւեց 3 ժամ 10 վայրկեան:

Բ. հանգրուանին անոր մրցակիցն է սպանացի Ֆելիսիանօ Լոփես:

Կայել Մոնֆիս

Սակայն կարգ մը անուանի մարզիկներ, որոնց կարգին` Կայել Մոնֆիս (Ֆրանսա, 16-րդ), Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան, 7-րդ), Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա, 6-րդ), Քարոլին Կարսիա (Ֆրանսա, 23-րդ) եւ Նաոմի Օսաքա (Ճափոն, 2-րդ) դուրս մնացին մրցաշարքէն:

Քարոլին Կարսիա

Նաոմի Օսաքա

 

 

 

 

 

 

Ստորեւ` Ա. հանգրուանին արձանագրուած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ՏՂԱՔ

Նովաք Ճոքովիչ (Սերպիա, առաջին), – Ֆիլիփ Քոլսշրայպըր (Գերմանիա) 6-3, 7-5 եւ 6-3

Հիւկօ Հիւմպերթ (Ֆրանսա) – Կայել Մոնֆիս (Ֆրանսա, 16-րդ) 6-7, 3-6, 6-4 եւ 7-5 (Մոնֆիս մրցումը կիսատ ձգեց)

Թոմաս Ֆապիանօ (Իտալիա) – Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան, 7-րդ) 6-4, 3-6, 6-4, 6-7 եւ 6-3

Միլոս Ռասոնիչ (Քանատա, 15-րդ) – Փրաժնեշ Կունեսուարան (Հնդկաստան) 7-6, 6-4 եւ 6-2

Կարէն Խաչանով

Կարէն Խաչանով (Ռուսիա, 10-րդ) – Սուն Ուու Քուոն (Հարաւային Քորէա) 7-6, 6-4, 4-6 եւ 7-5

Ժիրի Վեսելի (Չեխիա) – Ալեքսանտըր Զվերեւ (Գերմանիա, 6-րդ) 4-6, 6-3, 6-2 եւ 7-5

ԱՂՋԻԿՆԵՐ

Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա, 8-րդ) Տարիա Կաւրիլովա (Աւստրալիա) 7-5 եւ 6-0

Քարոլինա Փլիսքովա (Չեխիա, 3-րդ) – Լին Զհիւ (Չինաստան) 6-2 եւ 7-6

Սիմոնա Հալեփ (Ռումանիա, 7-րդ) – Ալիաքսանտրա Սասնովիչ (Պիելոռուսիա) 6-4 եւ 7-5

Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 14-րդ) – Սարա Սորիպես Թորպօ (Սպանիա) – Թորպօ մրցումը չկրցաւ կատարել

Սհուայ Զհանկ (Չինաստան) – Քարոլին Կարսիա (Ֆրանսա, 23-րդ) 6-4 եւ 6-0

Եուլիա Փութինցեւա (Ղազախստան) – Նաոմի Օսաքա (Ճափոն, 2-րդ) 7-6 եւ 6-2:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )