ՃԵՆԻ ԹՈՐՈՍԵԱՆ
Այրուող սրտեր ոնց էք կայք անում,
Սպասում էք, թէ պարիկները ձեզ պոկեն.
Շղթայեն բոյրով, հոգիներն թրծեն,
Ո՜հ աստուածային աղբիւրն է ցայտուն:
Այնտեղ երկնային աստեղերն պսպղուն,
Շանթերը շողուն համերգ են անում,
Ո՜հ ինձ խնայել, զիս չկրակես,
Շանթարգել չունեմ դու ինձ կը սպաննե՞ս:
Հուր նայուածքովդ զիս վախեցնում ես.
Սիրոյ դաշոյնով սիրտս տանջում ես.
Ասա՛, սիրելիս, դու ոնց ման եկար,
Սրտիս գաղտնիքին ինչպէս տիրացար:
Եւ ոնց ինկար դու սրտիս վիրապին,
Ու դարձար մուսան, արքան մշակին,
Որտեղից գտար շաւիղն ծմակին,
Ուր սերմանեցիր հունտերն թանկագին:
Հերիք բաւ է ալ, էլ չեմ դիմանար,
Սրտերը կռւում, վրիպում էլ ալ,
Վեր կաց դաշոյնը, որ զրահս հագնեմ,
Սիրոյդ տանջանքին բալասան ճարեմ:
14 յունիս 2019