Աշխարհի Ամէնէն Սուղ Ֆութպոլիստներուն Տասնեակը

Աշխարհի ֆութպոլի ախոյեան եւ Փարիզ Սեն Ժերմենի 20 տարեկան յառաջապահ Քիլիան Մպափէ աշխարհի ամէնէն սուղ ֆութպոլիստն է, կը յայտնէ «Սի. Այ. Ի. Էս. ֆութպոլ Օպսըրվաթորի»:

Հետազօտական կեդրոնը ֆութպոլիստներու տարիքին, անոնց խաղացած դիրքին, ակումբներու եւ ազգային խումբերու արդիւնքներուն, տիտղոսներուն եւ ախոյեանութեան խաղամակարդակի տուեալներու վերլուծութեան արդիւնքներուն հիման վրայ կազմեց լաւագոյն խաղացողներուն այդ ցանկը, ըստ անոնց փոխանցման գինին:

Եուվենթուսի փորթուգալցի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ 20-րդ եւ (118,1 միլիոն եւրօ), մինչ Փարիզ Սեն Ժերմենի պրազիլցի յառաջապահ Նէյմար` 17-րդ (124,7 միլիոն եւրօ):

Ստորեւ` առաջին 10-ին ցանկը.

1.- Քիլիան Մպափէ (Փարիզ Սեն Ժերմեն) 252,2 միլիոն եւրօ
2.- Մոհամետ Սալահ (Լիվըրփուլ) 219,6
3.- Ռահիմ Սթերլինկ (Մանչեսթըր Սիթի) 207,9
4.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա) 167,4
5.- Ճէյտոն Սանչօ (Պորուսիա Տորթմունտ) 159,4
6.- Սատիօ Մանէ (Լիվըրփուլ) 157,8
7.- Հերի Քէյն (Թոթենհամ) 155,2
8.- Ռոպերթօ Ֆիրմինիօ (Լիվըրփուլ) 144,2
9.- Անթուան Կրիզման (Աթլեթիքօ Մատրիտ) 143,8\
10.- Լըրոյ Սանէ (Մանչեսթըր Սիթի) 137,1

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)