Եւրօ-2020. Այսօր` Յունաստան – Հայաստան

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ շաբաթ, 8 յունիսին արձանագրեց Եւրօ-2020-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին իր առաջին յաղթանակը, Դ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ այսօր` երեքշաբթի, 11 յունիսին, Աթէնքի մէջ հիւրը կ՛ըլլայ Յունաստանի: Մրցումը պիտի սկսի ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով:

Հայրենի կազմը հաւաքականին գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցի գլխաւորութեամբ Յունաստան մեկնեցաւ հետեւեալ 22 ֆութպոլիստներով.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արամ Հայրապետեան (Բանանց), Հենրի Աւագեան (Ալաշկերտ) եւ Արսէն Բեգլարեան (Տնեփր, Պիելոռուսիա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Հայկ Իշխանեան (Լոռի), Յովհաննէս Համբարձումեան (Էնոսիս Փարալիմնի, Կիպրոս), Արման Յովհաննիսեան (Գանձասար-Կապան), Կամօ Յովհաննիսեան (Ժեթիսու, Ղազախստան):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ), Կարլեն Մկրտչեան (Փիւնիկ), Արմէն Համբարձումեան (Արարատ – Արմենիա), Ռումեան Յովսէփեան (Փիւնիկ), Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Պետրոս Աւետիսեան (Արարատ-Արմենիա), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Գէորգ Ղազարեան (առանց ակումբի), Էտկար Բաբայեան (Հոպրօ, Դանիա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Տիգրան Բարսեղեան (Քայսար, Ղազախստան), Ալեքսանտր Կարապետեան (Փրոկրես Նիտերքորն, Լուքսամպուրկ) եւ Արթուր Մինասեան (Փիւնիկ):

Խումբին հետ Յունաստան չմեկնեցան Գրիգոր Մելիքսէթեան, Արմէն Մանուչարեան եւ Էրիկ Վարդանեան:

«Եու. Է. Էֆ. Ա.»-ին կողմէ այս մրցումին իրաւարարները պիտի ըլլան Էսթոնիայէն: Կեդրոնի իրաւարարն է Քրիսթօ Թոհվեր:

Հայաստանի խմբակին (Ժ. խմբակ) մաս կազմող Իտալիա նոյն ժամուն պիտի հիւրընկալէ Պոսնիան, մինչ Ֆինլանտա հիւրը պիտի ըլլայ Լիխթնշթայնի: Վերջինս ցարդ ոչ մէկ կէտ կրցած է ապահովել, մինչ Իտալիա ապահոված է առաւելագոյն 9 կէտը:

Ֆինլանտա (2-րդ) ունի 6 կէտ, Յունաստան (3-րդ) եւ Պոսնիա (4-րդ)` 4-ական կէտ, իսկ Հայաստան (5-րդ)` 3 կէտ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)