Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանց հրապարակեց իր կազմը, որ պիտի պատրաստուի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան` Եւրօ-2020-ի զտումի մրցաշարքի յառաջիկայ հանդիպումներուն, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
8 յունիսին Հայաստան կը հիւրընկալէ Լիխթնշթայնը, մինչ 11 յունիսին Աթէնքի մէջ հիւրը կ՛ըլլայ Յունաստանի:
Ստորեւ` հայրենի հաւաքականին կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արամ Հայրապետեան (Բանանց), Հենրի Աւագեան (Ալաշկերտ), Գրիգոր Մելիքսէթեան (Գանձասար-Կապան), Արսէն Բեգլարեան (Տնեփր, Պիելոռուսիա):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Հայկ Իշխանեան (Լոռի), Յովհաննէս Համբարձումեան (Էնոսիս Փարալիմնի, Կիպրոս), Արմէն Մանուչարեան (Փիւնիկ), Արման Յովհաննիսեան (Գանձասար-Կապան), Կամօ Յովհաննիսեան (Ժեթիսու, Ղազախստան):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ), Կարլեն Մկրտչեան (Փիւնիկ), Արմէն Համբարձումեան (Արարատ-Արմենիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Ռումեան Յովսէփեան (Փիւնիկ), Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Պետրոս Աւետիսեան (Արարատ-Արմենիա), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Գէորգ Ղազարեան (առանց ակումբի), Էրիկ Վարդանեան (Փիւնիկ), Էտկար Բաբայեան (Հոպրօ, Դանիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Տիգրան Բարսեղեան (Քայսար, Ղազախստան), Ալեքսանտր Կարապետեան (Փրոկրես Նիտերքոռն, Լիւքսամպուրկ), Արթուր Միրանեան (Փիւնիկ):
ՎՆԱՍՈՒԱԾՔՆԵՐՈՒ պատճառով այս անգամ ցանկին մէջ չեն ընդգրկուած Մարքոս Փիցելլին, Արտեոմ Խաչատուրովը, Սարգիս Ադամեանը եւ Եուրա Մովսիսեանը: