Թենիս. «Ռոլան Կարոս». Թիւ 1 Դասուած Ճոքովիչ Ապահովեց Քառորդ Աւարտականի Իր Տոմսը

Աշխարհի թիւ 1 դասուած մարզիկ, սերպ Նովաք Ճոքովիչ ապահովեց թենիսի «Ռոլան Կարոս»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի քառորդ աւարտականի իր տոմսը, երբ 6-3, 6-2 եւ 6-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց գերմանացի Եան-Լենարտ Շթրուֆի դէմ: Այս մրցումը տեւեց 1 ժամ 36 վայրկեան:

Տղոց տիտղոսակիրն է սպանացի Ռաֆայէլ Նատալ (2-րդ), որ նախորդ տարի, աւարտականին յաղթեց աւստրիացի Տոմինիք Թիեմին:

Քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց նաեւ ռուսահայ Կարէն Խաչանով (10-րդ), որ 1-16-րդ հանգրուանին ծիրին մէջ 7-5, 6-3, 3-6 եւ 6-3 արդիւնքով պարտութեան մատնեց 8-րդ դասուած արժանթինցի Խուան Մարթին Տել Փոթրոն:

Նշենք, որ 23 տարեկան Խաչանով առաջին անգամ ըլլաով կը հասնի կրան-շլեմի մը քառորդ աւարտականին:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)