«Ֆորպզ»-ի հրապարակուած աշխարհի ամէնէն սուղ ֆութպոլի լաւագոյն 20 ակումբներուն մէջ առաջին դիրքին վրայ կը գտնուի Ռէալ Մատրիտը, որուն արժէքը կը գնահատուի 4,239 միլիառ ամերիկեան տոլարով:
Երկրորդ դիրքին վրայ կը գտնուի Պարսելոնա (4,021 միլիառ), իսկ երրորդ դիրքին վրայ` Մանչեսթըր Եունայթըտ (3,808 միլիառ):
Պայէրն Միւնիխ կը գրաւէ չորրորդ դիրքը (3,024), մինչ Մանչեսթըր Սիթի` հինգերորդ դիրքը (2,688):
Ապա անոնց ետին 6-րդէն 20-րդ դիրքերը յաջորդաբար կը գրաւեն Չելսի (2,576), Արսենալ (2,268), Լիվըրփուլ (2,183), Թոթենհամ (1,624), Եուվենթուս (1,512), Փարիզ Սեն Ժերմեն (1,092), Աթլեթիքօ Մատրիտ (953), Պորուսիա Տորթմունտ (896), Շալքէ (683), Ինթեր Միլան (672), Ա. Էս. Ռոմա (622), Ուեսթ Համ (616), Ա. Սէ. Միլան (583), Էվըրթըն (476) եւ Նիւքասըլ (381):