Ինչպէս ծանօթ է, Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա-լիկա»-ի վերջին հանգրուանի վերջին` Էյպար – Պարսելոնա մրցումին (2-2), Պարսելոնայի յառաջապահ Լիոնել Մեսսի դարձաւ տուպլէի հեղինակ:
Ան տարեշրջանը աւարտելով 36 կոլով, հանդիսացաւ երկրին լաւագոյն ռմբաձիգը: Անոր ետին, 21-ական կոլ նշանակեցին Լուիս Սուարեզ (Պարսելոնա) եւ Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ):
Մեսսի, որ յաջորդաբար երրորդ տարին ըլլալով կը հանդիսանայ երկրին կոլսքորըրը, կրկնեց Թելմօ Սարայի մրցանիշը, որով ընդհանուր վեցերորդ անգամ ըլլալով դարձաւ կոլսքորըր:
Ստորեւ` Մեսսիի լաւագոյն կոլսքորըր դարձած տարիները.
2009-2010 (34 կոլ), 2011-2012 (50 կոլ), 2012-2013 (46 կոլ), 2016-2017 (37 կոլ) եւ 2017-2018 (34 կոլ):