Կռփամարտ. Պաչքով` Ոսկի, Յովհաննիսեան` Արծաթէ Մետալակիր

Ս. Փեթերսպուրկի (Ռուսիա) տեղի ունեցած կռփամարտի միջազգային մրցաշարքին, Հայաստանը ներկայացնող Յովհաննէս Պաչքով (64 քկ), աւարտականին յաղթելով ռուս Իլիա Փոփովին, տիրացաւ ոսկի մետալին:

Իսկ 49 քկ դասակարգին մէջ թէեւ Արթուր Յովհաննիսեան հասաւ աւարտականին, բայց պարտուելով քուպացի իր մրցակիցէն, տիրացաւ արծաթ մետալին, յայտնեց Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը:

Հայաստանի ներկայացուցիչներէն աւելի առաջ պրոնզէ մետալներու տիրացած էին Արման Դարչինեան (75 քկ) եւ Գուրգէն Յովհաննիսեան (գերծանր կշիռ):

Հայ կռփամարտիկները Ս. Փեթերսպուրկի մէջ հանդէս եկան հաւաքականին գլխաւոր մարզիչ Ռուդիկ Մկրտչեանի եւ մարզիչ Կարէն Ղազարեանի գլխաւորութեամբ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )