«Փրեմիեր Լիկ». Մանչեսթըր Սիթի Պաշտպանեց Տիտղոսը

Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 38-րդ եւ վերջին հանգրուանին միայն յստակացաւ Անգլիոյ ախոյեանին անունը:

Մանչեսթըր Սիթի հանդիսացաւ 2018-2019 տարեշրջանի ախոյեան` պաշտպանելով տիտղոսը եւ իր պատմութեան մէջ 6-րդ անգամ ըլլալով բարձրացնելով բաժակը:

Եոսիփ Կուարտիոլայի գլխաւորած խումբը վերջին հանգրուանին 4-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Պրայթընի դաշտէն:

Այսպիսով, Սիթի տարեշրջանը աւարտեց 98 կէտով` կէտի մը առաւելութեամբ միայն գերազանցելով Լիվըրփուլը, որ 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Վուլվզին:

Սատիօ Մանէ նշանակեց Լիվըրփուլի երկու կոլերը (17-րդ եւ 81-րդ):

«Փրեմիեր-լիկ»-ը ունեցաւ երեք ռմբաձիգ, որոնք նշանակեցին 22-ական կոլ: Անոնք են` Փիեռ-Էմերիք Օպամեյանկ (Արսենալ), Սատիօ Մանէ եւ Մոհամետ Սալահ (Լիվըրփուլ):

Պըրնլիի դէմ տեղի ունեցած մրցումին (3-1), Արսենալի յառաջապահը` Օպամեյանկ, նշանակեց երկու կոլ (52-րդ եւ 63-րդ):

Իսկ վերջին երեք դիրքերը գրաւող խումբերը` Քարտիֆ, Ֆուլհեմ եւ Հատըրսֆիլտ, փոխադրուեցան Ա. դասակարգ:

Ստորեւ` վերջնական դասաւորումը.

 ԿԷՏ
1.- Մանչեսթըր Սիթի98 (95-23)
2.- Լիվըրփուլ97 (89-22)
3.- Չելսի72 (63-39)
4.- Թոթենհամ71 (67-39)
5.- Արսենալ70 (73-51)
6.- Մանչեսթըր Եունայթըտ66 (65-54)
………………………………………………………. 
18.- Քարտիֆ34 (34-69)
19.- Ֆուլհեմ26 (34-81)
20.- Հատըրսֆիլտ16 (22-76)

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )