Ճատրակ. Արոնեանի Մրցակիցները` «Կրենքէ Չես Քլասիք» Միջազգային Մրցաշարքին

Հայկական ճատրակի յառաջատար Լեւոն Արոնեան իր մասնակցութիւնը պիտի բերէ Գերմանիոյ մէջ տեղի ունենալիք «Կրենքէ-Չես-Քլասիք» ճատրակի միջազգային մրցաշարքին:

20-29 ապրիլ տեղի ունենալիք այս մրցաշարքին, Արոնեանի մրցակիցները պիտի ըլլան աշխարհի գործող ախոյեան նորվեկիացի Մակնիւս Քարլսըն, Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ), Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան), Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (Ֆրանսա), Փիոթր Սվիտլեր (Ռուսիա), Արքատի Նայտիչ (Ազրպէյճան), Ֆրանչիսքօ Վալիեխօ Փոնս (Սպանիա), Կէորկ Մեյեր (Գերմանիա) եւ 14 տարեկան Վենսան Քէյմեր (Գերմանիա), յայտնեցին կազմակերպիչները:

Արոնեան 2017-ին տիրացաւ այս մրցաշարքի տիտղոսին:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)