«Ֆորմիւլա-1». Այս Տարեշրջանին «Մերսետես»-ի Երրորդ Տուպլէն

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ «Ֆորմիւլա-1»-ի աշխարհի ախոյեանութեան Չինաստանի կրան-փրին:

«Մերսետես»-ի անգլիացի վարորդ Լուիս Հեմիլթըն արձանագրեց իր արհեստավարժ ասպարէզին 75-րդ յաղթանակը, երբ հանդիսացաւ առաջին: Անոր խմբակից Վալթերի Պոթթաս (Ֆինլանտա) հանդիսացաւ երկրորդ, մինչ փոտիում բարձրացող երրորդ վարորդը հանդիսացաւ Սեպասթիան Վեթել («Ֆեռարի»):

Այսպիսով, «Մերսետես» այս տարեշրջանի իր երրորդ տուպլէն իրագործեց:

Հեմիլթըն այժմ ունի 68 կէտ, մինչ Պոթթաս` 62:

«Մերսետես» ունի 130 կէտ, մինչ «Ֆեռարի»` 73:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)