Փինկ Փոնկ. Լեռնալիբանանի Նահանգի Տղոց Բ. Դասակարգի Ախոյեանութիւն

Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան Լիբանանի տղոց Բ. դասակարգի ախոյեանութեան Լեռնալիբանանի նահանգի մրցումները` մասնակցութեամբ 41 ակումբներու, որոնք բաժնուեցան տասը խմբակներու:

Տասը խմբակներու առաջին դիրքերը գրաւող հետեւեալ խումբերը ապահովեցին Բ. հանգրուանի իրենց տոմսերը.

Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա (Ա. խմբակ), ՀՄԸՄ Պուրճ Համուտ (Բ. խմբակ), Ժամհուր (Գ. խմբակ), ՀՄԸՄ Անթիլիաս (Դ. խմբակ), Շապապ Զուք-Մոսպեհ (Ե. խմբակ), Տինամօ Հատիս – Ֆըրն Շըպպեք (Զ. խմբակ), Շեպիպէ Ամիլա – Ֆըրն Շըպպեք (Է. խմբակ), Ֆետի Աքտաս – Պաուշրիէ (Ը. խմբակ), Պիպլոս Ժիպէյլ (Թ. խմբակ) եւ ՀՄԸՄ Ճիւնի (Ժ. խմբակ):

Այս տասը խումբերը բաժնուեցան երկու խմբակի: Իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը գրաւողները կ՛ապահովեն կիսաւարտականի իրենց տոմսերը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)