Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ ներկայացուած քաղաքական ուժերուն Յայտարարութիւնը

21 մարտին ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն, Արցախի ժողովրդավարական եւ Ազատ հայրենիք  կուսակցութիւնները հրապարակեցին հետեւեալ հաղորդագրութիւնը։

«Արցախի Հանրապետութիւնում սպասուող 2019թ. ՏԻՄ եւ 2020թ. համապետական ընտրութիւնների խորապատկերին որոշ խմբերի եւ անհատների աշխուժութիւնը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական պարկեշտութեան սահմանները՝ ոտնահարելով անկախ պետութիւն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամեակների ջանադիր աշխատանքը:

1991թ. անկախ հանրապետութեան հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարեւորագոյն հարցը եղել եւ շարունակում է մնալ Արցախի՝ որպէս միջազգային իրաւունքի լիիրաւ իրաւատէրի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքսթում գրանցած յաջողութիւնները իրականութիւն են դարձել հայակենտրոն մտածողութեան եւ Արցախ-Հայաստան-Սփիւռք միաբանուած ջանքերի շնորհիվ:

Պետական շինարարութեան գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետութիւնների համարկման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրաւելու առկայ մարտահրաւէրները եւ առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինութեան այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը եւ ինքնիշխանութիւնը կասկածի տակ դնելը անպատասխանատու եւ անհարկի շահարկումներ են:

Որպէս Արցախի խորհրդարանում ներկայացուած քաղաքական ուժեր՝

պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը եւ ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրութիւնը լաւագոյնս արտայայտում է հեռանկարում միասնական հայկական պետութիւն ունենալու վճռականութիւնը,

կոչ ենք անում քաղաքական հաւակնութիւններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականութեան աւանդոյթները եւ արժեհամակարգը նսեմացնող յայտարարութիւններից ու քայլերից»:

Ազատ Հայրենիք կուսակցութիւն
Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն
ՀՅԴ Արցախի ԿԿ

ք. Ստեփանակերտ
21 մարտի 2019թ

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)