Անթոնի Ֆլորես Հրապարակեց Հայաստանի Երիտասարդական Հաւաքականին Կազմը

Հայաստանի ֆութպոլի երիտասարդական (21 տարեկանէն վար) հաւաքականը 21-25 մարտին հաւաք մը պիտի կատարէ Աւանի ֆութպոլի ակադեմիային մէջ, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին կայքը:

Հաւաքականի գլխաւոր մարզիչ Անթոնի Ֆլորես հրապարակեց անունները 23 ֆութպոլիստներուն, որոնք պիտի մասնակցին այդ հաւաքին:

Այդ ֆութպոլիստներն են.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սեւակ Ասլանեան (Փիւնիկ), Նիքոլաոս Մելիքեան (Արարատ-Արմենիա) եւ Գրիգոր Մաթէոսեան (Բանանց):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ալպերթ Խաչումեան, Արթուր Դանիէլեան, Էրիք Ղարիբեան, Արման Ասիլեան (Արարատ-Արմենիա), Հայկ Սարգսեան (Արարատ), Յովհաննէս Նազարեան (Արցախ), Արման Մկրտչեան (Լոռի), Արթուր Խաչատրեան եւ Հրաչեայ Գեղամեան (Բանանց):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Արմէն Նահապետեան, Դաւիթ Նալբանդեան (Արարատ-Արմենիա), Կարէն Մելքոնեան (Բանանց), Աշոտ Քոչարեան (Փիւնիկ), Ռուդիկ Մկրտչեան (Շիրակ), Արսէն Սադոյեան, Էրիք Վարդանեան, Աբրահամ Փորթուգալեան (Բանանց) եւ Միհրան Պետրոսեան (Արարատ-Արմենիա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.– Արլեն Ծատուրեան (Շիրակ) եւ Էրիք Պետրոսեան (Բանանց):

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)