Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը գումարեց իր հերթական ժողովը, որուն ընթացքին քննարկեց իր օրակարգին վրայ գտնուող հարցերը:
Գ. դասակարգին մաս կազմող մարզիկներ Հիւսէյն Հարպ, Մոհամետ Ժաուատ (Պընթ Ժպէյլ), Մահմուտ Հըպաս, Մազեն Ալի, Ուիսամ Ասաատ (Անսար Հուարա), Ժոզեֆ Մուաուատ եւ Պութրոս Քարամ (Ամալ Սալամ Զղարթա) ֆետերասիոնին կողմէ մէկական տարիով կախակայուեցան:
Հրապարակուեցաւ այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, որ հետեւեալն է.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՈՒՐԲԱԹ, 15 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Շապապ Սահել – Սաֆա | 16:00 | Ճիւնի |
ՇԱԲԱԹ, 16 ՄԱՐՏ | ||
Շապապ Ղազիէ – Անսար | 14:15 | Սայտա |
Ռասինկ – Սալամ Զղարթա | 14:15 | Ճիւնի |
Թրիփոլի – Պեքաա Ռիատի | 14:15 | Թրիփոլի |
Նըժմէ – Ախա Ահլի Ալէյ | 16:00 | Մարզական Աւան |
ԿԻՐԱԿԻ, 17 ՄԱՐՏ | ||
Թատամոն Սուր – Ահտ | 15:00 | Սուր |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՈՒՐԲԱԹ, 15 ՄԱՐՏ | ||
Իժթիմահի – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Թրիփոլի |
Ահլի Նապաթիէ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Քֆարժոզ |
ՇԱԲԱԹ, 16 ՄԱՐՏ | ||
ՀՄԸՄ – Մապարրա | 14:15 | Պուրճ Համուտ |
Շապապ Արապի – Պըրժ | 14:15 | Սաֆա |
Շապապ Պըրժ – Ահլի Սայտա | 14:15 | Ահտ |
ԿԻՐԱԿԻ, 17 ՄԱՐՏ | ||
Նասեր Պար Էլիաս – Սաժես | 14:15 | Նեպի Շիթ |
Ինչ կը վերաբերի կախակայուած մարզիկներուն, իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալնուն պատճառով մէկ մրցումով կախակայուեցան ՀՄԸՄ-էն Սերժ Օսքեան եւ Աւետիս Յարութիւնեան:
Շապապ Պըրժ մէկ միլիոն լիբանանեան ոսկիով տուգանուեցաւ:
Իսկ Նըժմէ (կրտսերներ) հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ:
Իր կարգին, մէկ մրցումով կախակայուեցաւ Միքայէլ Տունիայեան (ՀՄԸՄ Պէյրութ, ֆութսալ, Գ. դասակարգ):