Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութիւնը, որ շուրջ ամիսէ մը ի վեր դադարի մէջ է, այսօր` հինգշաբթի, 28 փետրուարին կը վերսկսի Պէյրութ – Մութթահետ դարձի 5-րդ հանգրուանի բացման մրցումով:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Շիահի մարզադաշտին վրայ, պիտի սկսի երեկոյեան ժամը 20:00-ին:
Վաղը` ուրբաթ, 1 մարտին, որեւէ մրցում տեղի պիտի չունենայ:
Շաբաթ, 2 մարտին, երեկոյեան ժամը 17:00-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ ՀՄԸՄ կը հիւրընկալէ Մութթահետը:
Ստորեւ` դասաւորման պատկերը` դարձի 5-րդ հանգրուանին նախօրեակին.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
1.- Շանվիլ | 10 | 2 | 22 |
2.- Ռիատի | 9 | 3 | 21 |
3.- ՀՄԸՄ | 9 | 2 | 20 |
4.- Պէյրութ | 8 | 4 | 20 |
5.- Հուփս | 5 | 7 | 17 |
6.- Պիպլոս | 4 | 8 | 16 |
7.- Մութթահետ | 3 | 8 | 14 |
8.- Աթլաս | 3 | 8 | 14 |
9.- Սաժես | 1 | 10 | 12 |