Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանին մրցումներու ծիրին մէջ, շաբաթ, 9 փետրուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Սաֆայի մարզադաշտին վրայ հիւրը եղաւ Շապապ Արապիին, արձանագրեց իր երկրորդ յաջորդական յաղթանակը` 2-0 արդիւնքով: ՀՄԸՄ-ի երկու անպատասխան կոլերը նշանակեցին Սերժ Չաքըրեան (3-րդ) եւ Վարդան Սարգիսեան (32-րդ):
Այսպիսով, ՀՄԸՄ դարձի իր կատարած երրորդ մրցումին յաջողեցաւ առաւելագոյն 9 կէտէն ապահովել 6 կէտ, որուն շնորհիւ ընդհանուր դասաւորման մէջ վերջին դիրքէն բարձրանալ նախավերջին դիրք` իր տրամադրութեան տակ ունենալով 10 կէտ:
Նշենք, որ ՀՄԸՄ-ի մաս կազմող Սեմի Պիահ, որ ցարդ նշանակած է 11 կոլ, երկու ուրիշներու հետ կը գրաւէ կոլսքորըրներուն դասաւորման 3-րդ դիրքը: Առաջին դիրքին վրայ կը գտնուի Հայտար Աուատա (Ահլի Նապաթիէ), որ նշանակած է 13 կոլ, մինչ երկրորդ դիրքին վրայ է Ժոզեֆ Անսա (Իժթիմահի), որ նշանակած է 12 կոլ:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
1.- Պըրժ | 10 | 3 | 1 | 33 |
2.- Շապապ Արապի | 9 | 2 | 3 | 29 |
3.- Ահլի Սայտա | 9 | 1 | 4 | 28 |
4.- Նահտա Պար Էլիաս | 5 | 6 | 3 | 21 |
5.- Ահլի Նապաթիէ | 5 | 6 | 3 | 21 |
6.- Իժթիմահի | 5 | 3 | 6 | 18 |
7.- Շապապ Արապի | 5 | 3 | 6 | 18 |
8.- Սաժես | 4 | 5 | 5 | 17 |
9.- Մապարրա | 3 | 6 | 5 | 15 |
10.- Իսլահ Պըրժ Շիմալի | 4 | 2 | 8 | 14 |
11.- ՀՄԸՄ | 3 | 1 | 10 | 10 |
12.- Նասեր Պար Էլիաս | 3 | 0 | 11 | 9 |