Նախորդ շաբաթավերջին ամբողջացան Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումները:
14-րդ հանգրուանի մրցումները կը վերսկսին ուրբաթ, 1 մարտին:
Անոնք կ՛առնեն ամսուան մը դադար, նախ նկատի ունենալով, որ լիբանանեան երեք կազմեր կը մասնակցին Տուպայի միջազգային մրցաշարքին, իսկ երկրորդ` Լիբանանի տղոց ազգային խումբը պիտի պատրաստուի այս ամսուան վերջը աշխարհի ախոյեանութեան զտումի մրցաշարքին գծով տեղի ունենալիք երկու կարեւոր մրցումներու:
Նշենք, որ 14-րդ հանգրուանին մրցում չունի կատարելիք Ռիատի:
Ստորեւ դասաւորման պատկերը` 13-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
1.- Շանվիլ | 10 | 2 | 22 |
2.- Ռիատի | 9 | 3 | 21 |
3.- ՀՄԸՄ | 9 | 2 | 20 |
4.- Պէյրութ | 8 | 4 | 20 |
5.- Հուփս | 5 | 7 | 17 |
6.- Պիպլոս | 4 | 8 | 16 |
7.- Մութթահետ | 3 | 8 | 14 |
8.- Աթլաս | 3 | 8 | 14 |
9.- Սաժես | 1 | 10 | 12 |