ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԵՑԱՒ ԱՒՍՏՐԻՈՅ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ
By adminx - Sat Oct 15, 7:07 am
- 0 Comments
- 12 views
- Tweet
Email
Print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագիրներով Աշոտ Յովակիմեան ազատ կացուցուած է Սլովաքիոյ, Աւստրիոյ եւ Հունգարիոյ մէջ Հայաստանի դեսպանի եւ ԵԱՀԿ-ի մէջ Հայաստանի առաքելութեան ղեկավարի պարտականութիւններէն:
Նախագահ Սարգսեանի հրամանագիրով Արման Կիրակոսեան ազատ կացուցուած է Հայաստանի արտաքին գործոց նախարարի տեղակալի պաշտօնէն եւ նշանակուած Աւստրիոյ մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը` Վիեննա): Նախագահի այլ հրամանագիրով մը` Աւստրիոյ մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Կիրակոսեան համատեղութեան կարգով նշանակուած է ԵԱՀԿ-ի մէջ Հայաստանի Հանրապետութեան առաքելութեան ղեկավար (նստավայրը` Վիեննա):
- 0 Comments
- 12 views
- Tweet
Email
Print



