ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼ. ՓԻՒՆԻԿ 8-ՐԴ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՏԻՐԱՑԱՒ ՅԱԿՈԲ ՏՈՆՈՅԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԳԵՐԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔԻ ՏԻՏՂՈՍԻՆ
By adminx - Mon Sep 26, 7:41 am
- 0 Comments
- 5 views
- Tweet
Email
Print
Շաբաթ, 24 սեպտեմբերին, Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ Յակոբ Տոնոյեանի անուան ֆութպոլի գերբաժակի մրցումը` Հայաստանի ախոյեան Փիւնիկի եւ Բանանցի միջեւ:
Փիւնիկ 8-րդ անգամ ըլլալով տիրացաւ տիտղոսին` 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Բանանցի:
Ա. կիսախաղին Փիւնիկ 2-0 արդիւնքով յառաջացաւ` շնորհիւ Արամ Յովսէփեանի (18-րդ) եւ Դաւիթ Մինասեանի (42-րդ) նշանակած կոլերուն: Բ. կիսախաղին Վարդան Պաքալեան (63-րդ) արդիւնքը բարձրացուց երեքի:
- 0 Comments
- 5 views
- Tweet
Email
Print




