Ազրպէյճան. Ընկերային Խնդիրներից` Քաղաքական Խնդիրներին

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

leonidmardirosyan_Azad-Artsakhժամանակն է վերադարձնել պարտքերը համաշխարհային շուկայում քարիւղի գների կտրուկ անկման եւ, որպէս հետեւանք, Ազրպէյճանում քարիւղատոլարային եկամուտների կրճատման հետ կապուած` տնտեսութիւնն այստեղ զգալի հետընթաց ապրեց, ինչը բերեց տոլարի նկատմամբ ազգային արտարժոյթի` մանաթի նշանակալի արժեզրկման:

Մի պետութիւնում, որի պիւտճէն գլխաւորապէս ձեւաւորւում է ի հաշիւ քարիւղի վաճառքից ստացուած եկամուտների, գործընթացներն սկսեցին զարգանալ ձնագնդի սկզբունքով: Հակառակ իշխանութիւնների առոյգ եւ հանդարտեցնող յայտարարութիւններին` իրար հետեւից սկսեցին փակուել առեւտրի եւ սպասարկման կէտերը, պարենային մթերքների գները վեր թռան, աճեց գործազրկութիւնը, ինչը հանրագումարում յանգեցրեց ընկերային լարուածութեան աճի: Ազրպէյճանական լրահոսները լի են այս կամ այն շրջանում բնակչութեան բողոքի ցոյցերի վերաբերեալ հաղորդագրութիւններով, որոնք խստօրէն ճնշւում են պետական պատժիչ մեքենայի կողմից: Հարկ է, սակայն, նշել, որ տնտեսական ճգնաժամն ի յայտ բերեց ոչ միայն ընկերային, այլեւ քաղաքական խնդիրներ: Օրերս «ՏԻՐԱՍ» տեղեկատուական գործակալութիւնը տարածեց հաղորդագրութիւն, որի համաձայն, Ազրպէյճանում տնտեսական ճգնաժամի խորապատկերին սկսեցին թափ ստանալ նախկինում իշխանութեան նկատմամբ չափաւոր ընդդիմադիր կեցուածք ունեցող ազգային շարժումները: Կենտրոնական իշխանութեան թուլացումը հող է ստեղծում փոքր ժողովուրդների ազգային ինքնագիտակցութեան աճի համար, եւ նրանք այժմ վերածւում են իրական ուժի` ընդունակ արագացնելու Ազրպէյճանի փլուզման գործընթացը: Մասնաւորապէս հաղորդւում է, որ Աստարայ եւ Ճալիլապատ թալիշական քաղաքներում մի քանի օր շարունակւում էին տարերային յուզումները: Իշխանութիւնը փաստօրէն անցել է տեղի գործիչների ձեռքը, ու թէեւ Պաքուն այդ շրջանում ձեւականօրէն դեռ պահպանում է վերահսկողութիւնը, իրականում դէպքերն այնտեղ զարգանում են Ազրպէյճանի իշխանութիւնների կամքից անկախ: Չի բացառւում, որ ապագային եւ ընկերային դժգոհութեան պատճառով յուզումների ալիքը կը տարածուի եւ թալիշներով բնակեցուած միւս շրջաններում: Թալիշական շարժման աշխուժացումը պատահական համարել չի կարելի: Ազրպէյճանի բնիկ ժողովուրդների հիմնախնդիրը միշտ էլ գոյութիւն է ունեցել, սակայն ազրպէյճանական իշխանութիւնների կողմից մղուել է խորքերը, ինչի համար օգտագործւում էին ինչպէս պատժաճնշիչ միջոցներ, այնպէս էլ ձուլման քաղաքականութիւն` ուղղուած թալիշների, աւարների, լեզգիների, ուտիների, ցախուրների ոչնչացմանը: Արհեստականօրէն ստեղծուած պետական կազմաւորումը, որը 20-րդ դարասկզբին աշխարհի քաղաքական քարտէզի վրայ յայտնուել է Անդրկովկասում Թուրքիայի ռազմական ընդարձակման արդիւնքում, չէր կարող հաշտուել հազարամեակներ շարունակ տարածաշրջանում ապրող բնիկ ժողովուրդների գոյութեան իսկ փաստի հետ: Այն լկտիաբար իւրացնում էր վերջիններիս պատմական բնակեցման տարածքները, պատմութիւնն ու մշակոյթը, պատմական ու մշակութային գործիչներին, պատմութեան եւ ճարտարապետութեան յուշարձանները: Էլ ինչի՞ մասին կարող է խօսք լինել, եթէ անգամ «Ազրպէյճան» անուանումը «փոխառել է» Իրանից` հեռանկարում նրա նկատմամբ տարածքային յաւակնութիւններ ներկայացնելու նպատակով, ինչն արդէն տեղ է գտել մեր օրերում: Ռուս յայտնի զօրավար Տենիկինը միանգամայն դիպուկ է բնութագրել Ազրպէյճանին` այն անուանելով լաթակտոր վերմակ: Թերեւս որոշակի օրինաչափութիւն կայ այն բանում, որ արհեստականօրէն ստեղծուած պետական կազմաւորումը գոյութեան իրաւունք չունի: Վաղ թէ ուշ` այն պէտք է ներսից փլուզուի, մանաւանդ եթէ իր գոյութիւնը պահպանելու համար գործի է դնում պատժիչ միջոցներ: Այդպիսին է եւ Ազրպէյճանը` իր ոչ երկար պատմութեան ընթացքում: Թալիշ-մուղանական Հանրապետութեան դառը փորձը դրա վառ վկայութիւնն է: Կարիք չկայ այստեղ եւ հիմա ներկայացնելու իր համար օտար ազգութիւնների ոչնչացմանն ուղղուած` Ազրպէյճանի նողկալի զինանոցը, քանի որ Արցախն իր մաշկի վրայ զգացել է ցեղապաշտական այդ քաղաքականութեան ողջ «հմայքը»: Արցախցիների բնական արձագանգը, որը թելադրուած էր ազգային ինքնութեան պահպանման, եւ պարզապէս ինքնապաշտպանութեան բնազդով, դարձաւ ղարաբաղեան շարժումը, որի տրամաբանական շարունակութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակումն էր: Այսօր գործնականում նոյն խնդիրը ծառացած է թալիշների, լեզգիների, աւարների, ցախուրների, ուտիների, ռուտուլների առաջ, որոնց ազգային իրաւունքներն ամենակոպիտ կերպով խախտւում են Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից: Քանի որ թիւրքական եկուոր ցեղի կողմից Ազրպէյճանի բնիկ ժողովուրդների խտրականութեան, ազգային փոքրամասնութիւնների հանդէպ անհանդուրժողականութեան խնդիրը պահպանւում է: Յիշեցնենք, որ 2011թ. վերջին հրապարակուել է «Ազրպէյճանի բնիկ ժողովուրդների հասարակական կազմակերպութիւնների եւ առաջնորդների ուղերձը հանրապետութիւնում ապրող ազգակիցներին», որի հեղինակները, ներկայացնելով ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների իսկական վիճակը, բաւականին կոշտ քննադատութեան էին ենթարկում Պաքուի իշխանութիւններին` ձուլման քաղաքականութիւն վարելու համար: Սակայն այդ ժամանակ այս նախաձեռնութիւնն ինչ-ինչ պատճառներով զարգացում չգտաւ: Այսօր Ազրպէյճանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծուել, որի պատճառով թուլանում է նախագահ Ալիեւի իշխանութիւնը: Դա նախադրեալներ է ստեղծում բնիկ ժողովուրդների կողմից յանուն իրենց ազգային իրաւունքների պայքարի աշխուժացման, այս կամ այն իրատեսական ձեւով անկախութեան հասնելու համար, ինչի նպատակով էլ պէտք է ինքնակազմակերպուել եւ համախմբուել: Ուրիշ այլընտրանք Ազրպէյճանում չկայ, որ, համաձայն իր սահմանադրութեան, միատարր պետութիւն է, որտեղ այլազգիների նկատմամբ տիտղոսային ազգի գերակայութեան գաղափարը բացարձակացւում է: Ուստի դժուար է պատկերացնել, որ Ազրպէյճանի իշխանութիւնները մեր արծարծած թեմայի իրադարձութիւնների համապատասխան զարգացման պարագայում կը համաձայնեն գոնէ իրենց արհեստական տարածքի դաշնակցայնացմանը: Քիչ հաւանական է, եթէ չասենք` ընդհանրապէս անհնար, որ Ազրպէյճանը գնա ազգային փոքրամասնութիւնների իրաւական կարգավիճակի բարձրացման, քանի որ դա չի ներգծւում բնիկ ժողովուրդների պատմական բնակեցման վայրերի թիւրքացման նրա վարդապետութեան մէջ: Իսկ դա նշանակում է, որ քսանհինգամեայ վաղեմութեան պատմութիւնը կարող է կրկնուել` այժմ արդէն նրա ողջ տարածքում: Քանզի ալիեւեան բռնապետական վարչակազմը, թէեւ որոշ ժամանակ կարողանայ էլ պահպանուել, բայց, ի վերջոյ, ի զօրու չի լինի զսպելու ազատութեան ու պատուի տենչանքը, որն այսօր արդէն դարձեալ բոցավառուել է ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչների սրտերում:

«Ազատ Արցախ»

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )