8 Դաս Փարիզի Կլիմայական Փոփոխութիւնների Համաժողովից

ԱԼԵՔՍ ՄՈՐԱԼԵՍ

Paris-summit_011916

Փարիզում ստորագրուած կլիմակայական փոփոխութիւնների վերաբերեալ պատմական համաձայնագրին հասնելու համար ՄԱԿ-ից եւ 195  երկրներից պահանջուեցին տարիներ: Բարձրագոյն արհեստագիտական եւ քաղաքական բանակցութիւններում ներգրաւուած էին բազմաթիւ կողմեր, որոնք քննարկում էին, թէ ինչպէս սահմանափակել իրենց տնտեսութեան շարժիչ համարուող վառելիքային արտանետումները. դա երբեւէ  համաձայնեցուած ամենանշանաւոր   փաստաթուղթն  էր:

Վերջին անգամ պատուիրակները նման արմատական համաձայնութեան փորձ էին արել  2009-ին` քոփենհակընեան հանդիպման ժամանակ, սակայն կողմերն այդպէս էլ համաձայնութեան չեկան այն բանի շուրջ, թէ ով ինչ պէտք է անի` պայքարելու համար երկրագունդի տաքացման դէմ:

Ներկայացնում ենք 8 դաս, որոնք ՄԱԿ-ը եւ պատուիրակները հաշուի էին առել Քոփենհակընի հանդիպումից  յետոյ Փարիզում յաջողութեան հասնելու համար:

1. Կամաւորութեան սկզբունք

1997 թուականին ստորագրուած Քիոթոյի համաձայնագիրն իրաւական սահմանափակումներ էր դնում կազային արտանետումների համար միայն արդիւանբերական երկրներում: Ստորագրումից յետոյ Միացեալ Նահանգներ չկատարեցին պայմանները, քանի որ զարգացող երկրները չունէին պարտաւորութիւններ: Քիոթոյի համաձայնագրին մասնակցում էր հիմնականում եւրոպական 37 երկիր, որոնց ընդհանուր  արտանետումը կազմում էր համաշխարհային արտանետումների 12 տոկոսը:

Փարիզի համաձայնագիրը խոստումներ է ստացել  186 երկրներից` համակարգը դարձնելով հիմնականում կամաւորական: Դա նշանակում է, որ շատ երկրներ, այդ թւում նաեւ Միացեալ Նահանգներ,  պատրաստակամութիւն կը ցուցաբերեն ստորագրելու այն:

Հնդկաստանի  շրջակայ միջավայրի նախարար Փրաքաշ Ճաւատեքարը նշեց, որ այս նոր մօտեցումը շրջադարձային է:

2. Հող նախապատրաստել

Ֆրանսայի արտաքին գործերի նախարար Լորան  Ֆապիուսն ու իր աշխատակազմը վերջին 2 տարիների ընթացքում  ունեցել են 100 պաշտօնական հանդիպումներ եւ 140 երկրների  տարբեր ներկայացուցիչների հետ անցկացրել աւելի քան 400 երկկողմ քննարկումներ:   Հանդիպումների  գրեթէ կէսը նախագահների կամ վարչապետների մակարդակով էր:

«Ես տպաւորուած եմ Ֆապիուսի  ղեկավարութիւնից», ասաց Միջազգային արտանետումների առեւտրային միութեան գործադիր տնօրէն Տիրք Ֆորեսթըրը, ով նաեւ Միացեալ Նահանգների նախկին նախագահ Պիլ Քլինթընի կլիմայական հարցերով խորհրդականն էր: Նրա մեծալուրջ ներկայութիւնն ու փորձը օգնեցին կարգ ու կանոն հաստատել»:

3. Մեծ խաղացողները պէտք է համաձայնութիւն տան

Այս համաձայնագիրը միաւորում է 195 երկրների, սակայն Միացեալ Նահանգներ եւ Չինաստանն ամենագլխաւորներն են, քանի որ նրանց է պատկանում ընդհանուր արտանետումների 35 տոկոսը: Երկու երկրները չհամաձայնեցրեցին իրենց տեսակէտները Քոփենհակընում, որտեղ Չինաստանը կանգնեց Պրազիլի, Հնդկաստանի եւ Հարաւային Ափրիկէյի կողքին` ցանկանալով պահպանել տարբերութիւնները հարուստ եւ աղքատ պետութիւնների միջեւ:

2009 թուականին նախագահ Պարաք Օպաման ստիպուած էր այդ միաւորմանը պարտադրել լսելու իր ձայնը: Այս անգամ նա եւ Չինաստանի նախագահը համաձայնութեան եկան 2014 թուականի նոյեմբերին` դրդելով զարգացող երկրներին միանալու գործողութիւններին:

«Միացեալ Նահանգներն մեծ ներդրում ունեցան Չինաստանի եւ այլ խոշոր տնտեսութիւնների հետ աւելի լաւ երկխօսութիւն կառուցելու գործում», ասաց  Կանաչի աճի համաշխարհային հիմնարկի գլխաւոր տնօրէն Իվօ տը Պոէրը, ով 2009-ին, որպէս ՄԱԿ-ի կլիմայական  հարցերով ղեկավար, ներկայ էր տապալուած բանակցութիւններին:

4. Քորէոկրաֆին հաշուի մէջ է

Շուրջ 150 պետութիւնների ղեկավարներ եւ  կառավարութիւններ դեկտեմբերի 1-ին մասնակցեցին համաշխարհային առաջնորդների   պատմութեան մէջ ամենամեծ մէկօրեայ հաւաքին: Նրանց աշխատանքը՞: Ապահովել քաղաքական  հարթակ եւ այնուհետեւ հեռանալ ասպարէզից: Քոփենհակընում շուրջ 100 առաջնորդ էր եկել` կաթուածահար անելով աւելի ցածր պատուիրակների աշխատանքը, ովքեր  արտաքին պայմանագրերի ստորագրման մասնագէտներ էին:

«Բոլոր բանակցողները պէտք է միաժամանակ դայակութիւն անէին նախարարներին եւ պետութեան ղեկավարներին, ժամանակ չունենալով կենտրոնանալ բանակցութիւնների վրայ», ասել էր Ճափոնի պատուիրակ Քունի Շիմատան  2009թ-ի հանդիպման մասին:

5. Մթնոլորտը նշանակութիւն ունի

Քոփենհակընում տրամաբանական անկանխատեսելիութիւնը թունաւորեց  բանակցութիւնների մթնոլորտը: Անվտանգութեան  ստուգումներն անցնելու համար գոյացել էին մեծ հերթեր` թողնելով բանակցութիւնների մասնակցիներին կանգնած մնալ ձեան ներքոյ: Ֆրանսացիները  հաշուարկել էին նոյնիսկ մանրուքները: Ի տարբերութիւն նախորդ հանդիպումների` սնունդն աւելի  բարձր մակարդակի էր,  խմորեղէնով եւ «Մութըն քարտէ» գինիով: Ամէնուրեք կային խմելու ջրով տարողութիւններ, զուգարաններն էլ մաքուր էին: Քաղաքային օթոպիւսներն աշխատում էին ժամացոյցի նման, եւ հասարակական փոխադրամիջոցները անվճար էին: Վերջին օրերին յոգնած պատուիրակներին տրամադրուեցին նաեւ ցերեկային անկողիններ, որպէսզի նրանք կարողանային հանգստանալ   ընդմիջումների ժամանակ:

6. Սովորում են նախկին մօտեցումներից

Ֆրանսան ունէր այն լաւագոյն մարտավարութիւնը, որն աշխատել էր նախորդ կլիմայական համաժողովների ժամանակ: Նրանք պատճէնել էին Մեքսիքայի Քանքունում 2010-ին կայացած համաժողովի  բանաձեւը, օգտագործելով զոյգ նախարարներ` զարգացող եւ զարգացած երկրներից, օգնելով միմեանց աշխատել բարդագոյն թեմաների շուրջ: Նրանք անցկացնում էին ազատ, ոչ պաշտօնական հանդիպումներ, որոնք բաց էին բոլոր  բանախօսների առաջ` դրանք անուանելով  «ինտապասներ», ինչպէս որ անուանում են Հարաւային Ափրիկէյի գիւղերում  տարեցների հաւաքները: Այս փորձը յաջողութեամբ  կիրառուել է 2011-ին Տուրպանում: Այդ մասին յիշեցրեց Քլաուտիա Սալերնոն` պատուիրակներից մէկը, ով  փլուզել էր քոփենհակընեան գործարքը:

ելաւ դիւանագիտութիւնը նախորդ քննադատութիւնները հաշուի առնելու մէջ է», ասաց Փոլ Պլետսոնը` Քլինթընի նախկին խորհրդականը:

7. Թափանցիկութիւնը կարեւոր է

Քոփենհակընում դանիական նախագահութիւնն ընտրել էր մի քանի երկրների, որոնք աշխատում էին համաձայնագրի վրայ: Այն երկրները, որոնք չէին մասնակցում բանակցութիւններին, վստահութիւն չունէին գործընթացի նկատմամբ` մեղադրելով հիւրերին «գաղտնի գրութիւն» պատրաստելու մէջ: Ֆրանսան զգուշաւոր էր` ընգրկելով  բոլորին. տրամաբանօրէն դժուար, սակայն քաղաքապէս անհրաժեշտ որոշում:

«Երբ մենք տեսնում էինք, որ նախագահութիւնը շեղւում է ճիշդ ուղուց, անմիջապէս արձագանքում էինք, եւ նրանք լսում էին մեզ եւ ուղղում ինչ պէտք է», պատմում է Սալերնոն Վենեզուելայից: Քոփենհակընում դանիական ջանքերը նա բնութագրեց որպէս  ՄԱԿ-ի կանոնադրութեան  եյեղաշրջման փորձէ:

8. Ներգրաւել առեւտուրը

Ընկերութիւններին առանձին փորթալ էր տրուել` գրանցելու արտանետումների կրճատման ուղղուած իրենց գործունէութիւնը, այսպիսով նրանց դարձնելով աւելի  աջակցող, քան Քոփենհակընում էին: Աւելի քան 2400 ընկերութիւններ եւ ներդրողներ արդէն իսկ գրանցուել էին:

Ի վերջոյ, դա նրանց գործն է` կրճատել շատ արտանետումներ եւ արհեստագիտական լուծումներ գտնել կլիմայական փոփոխութիւնների  համար: Այսպիսով, ընգրկելով արդիւնաբերութեան ներկայացուցիչների` համաձայնութեան հասնելը դարձաւ աւելի հաւանական եւ ցանկալի:

«Ֆայնէնշըլ Ռիվիու»

Թարգմ.` «ԱՆՊԻԹԻԿՈՆ»

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)