ԾԱՆՐԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ. ԻԶԱՊԵԼԼԱ ԵԱՅԼԵԱՆ` ԵՒՐՈՊԱՅԻ ԱԽՈՅԵԱՆ
By adminx - Fri Aug 26, 6:24 am
- 0 Comments
- 9 views
- Tweet
Email
Print
Լեհաստանի մէջ սկսած Եւրոպայի ծանրաբարձութեան պատանիներու (16-17 տարեկան) ախոյեանութեան ծիրին մէջ Հայաստանի հաւաքականը ունեցաւ ոսկիէ սկիզբ:
Աղջկանց մրցաշարքին 53 քկ դասակարգին մէջ Իզապելլա Եայլեան 170 քկ բարձրացնելով (երկամարտի մէջ) եւ գերազանցելով իր բոլոր մրցակիցները տիրացաւ ոսկի մետալին: Եւրոպայի ախոյեանին ետին 2-րդ դիրքը գրաւեց (168 քկ) Տարիա Թեւելեւա (Պիելոռուսիա):
Տղոց 62 քկ դասակարգին մէջ Հայաստանը ներկայացնող Յարութիւն Քատիմեան գրաւեց 6-րդ դիրքը (240 քկ): Ոսկի մետալին տիրացաւ ռումանացի Քարփ Ֆլորին Քաթալի Փեժենարիու (264 քկ):
- 0 Comments
- 9 views
- Tweet
Email
Print



